Դասական երաժշտության համերգ՝ Ավանի Նարեկացի թաղամասի պուրակում
Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում բնակիչները դասական երաժշտության բացօթյա համերգ են ունկնդրել «Հայաստանի ձայներ» լարային քառյակի կատարմամբ։ Ավան վարչական շրջանում դասական երաժշտության բացօթյա համերգները, ինչպես նաև կինոդիտումներն ու պարարվեստի համույթների ելույթները, ներառված են «Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում։
«Հայաստանի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Ստեֆանի Քոչարյանի խոսքով՝ նախադեպը չունեցող այսպիսի ելույթի համար ծրագիրը կազմել են հայ և արևմտաեվրոպական դասականների ամենահայտնի ստեղծագործություններից։ Ծրագրում ընդգրկված էր նաև կոմիտասյան և ժողովրդական երգերի դասական այլ մշակումներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել