HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաև ներկման աշխատանքները:

Թվով 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են և կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում` մինչև օգոստոսի 1-ը: Գործառույթը ներառում է պատերի մաքրող հեղուկով լվացում, սվաղ, իսկ ոչ քարաշեն շենքերում՝ նաև  նախկինում եղած գույնին համապատասխան ներկում:

Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում նաև պատուհաններն ու վերականգնվում պոկված կամ քանդված քարերը: Մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter