HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ե՞րբ և ո՞ր որոշումների հիման վրա են փակվել մանկապարտեզները

Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ տարոն Մարգարյանին: Նամակում նշված է.

«Երևանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում մանկապարտեզները  համարակալված են 1-162 համարներով, այսինքն՝ Երևանում պետք է գործեր 162  մանկապարտեզ, սակայն, ըստ նույն աղբյուրի, գործում է 155-ը: Չեն գործում Կենտրոնի թ.1, Նոր Նորքի թ.155 և Շենգավիթի թ.131,137,138,141,143 մանկապարտեզները:

Տեղեկացնեմ նաև, որ խորհրդային տարիներին դրանց թիվը մոտ 260 է եղել, օրինակ՝ այսօրվա թ.100-ը նախկինում եղել է թ.254, իսկ անկախության տարիներին ավելացել է 2-ը. 1991թ.՝ թիվ 44-ը, 2005թ.՝ թիվ  54-ը»:

Տիկին Բախշյանը խնդրել է տեղեկացնել, թե երբ և որ որոշումների հիման վրա են փակվել վերոնշյալ մանկապարտեզները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter