HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

48 հայաստանյան ստարտափներ մրցում են Հայաստանի ստարտափների առաջնության գավաթի համար

Հուլիսի 13-ին «StartUp Cup» համաշխարհային մրցույթի ամերիկյան հիմնադիրները,«Ապոսթրոֆ» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Այբ ավագ դպրոցը հայտարարեցին «Հայաստանի ստարտափների առաջնություն» (Armenia StartUp Cup) բիզնես-մոդելների մրցույթի մեկնարկը:

Այս տարի բիզնես մոդելների մրցույթին դիմել են 48 հայաստանյան ստարտափ թիմեր և ընկերություններ, որոնք, մոտ 20 մենթորների հետ կմասնակցեն «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի (Build-A-Business weekend) ս.թ. հուլիսի 13-ից 14-ը Այբ ավագ դպրոցում: «StartUp Cup» հիմնադիրներ Շոն Գրիֆինը և Քրիստեն Բերգմանը կվարեն միջոցառումը, որի ավարտին կհայտարարվեն լավագույն 25 թիմերը, ովքեր կմասնակցեն մրցույթի հաջորդ փուլին:

«StartUp Cup»-ը միջազգային բիզնես մոդելների մրցույթ է, որը տեղական զարգացման վաղ շրջանում գտնվող ձեռներեց թիմերին տրամադրում է համայնքահեն երկարաժամկետ աջակցություն:  Ցանկացած բիզնես-գաղափար կարող է ներկայացվել մրցույթին, որը բիզնես հիմնելու և աշխատատեղեր ստեղծելու ապացուցված մոդել է:

«Հաճելի է տեսնել հայաստանյան մրցույթի աճող ազդեցությունը Հայաստանի ձեռներեցական էկո-համակարգի վրա: Ի դեպ այն առաջին «StartUp Cup» մրցույթներից էր, որը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներից դուրս 2012թ.: Այս տարի մրցույթին մասնակցում են ավելի շատ թիմեր, ինչպես նաև տեղական գործընկերներ, որն ապացուցում է Հայաստանում ձեռներեցության հանդեպ աճող հետաքրքրության մասին, որպես տնտեսական աճի և կենսակերպի բարելավման կարևոր գործոն»,- ասաց «StartUp Cup»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը:

Ս.թ. հուլիսից նոյեմբեր մասնակից ձեռներեցները կստանան ուսուցում, խորհրդատվություն և ուղղորդում մոտ 20 փորձառու ձեռներեցների և բիզնես առաջնորդների կողմից: Մասնակիցները կմշակեն բիզնես մոդելներ, կձևավորեն իրենց թիմերը և կզարգացնեն տարբեր բիզնես ձիրքեր, այդ թվում` ինչպես դիմել ներդրողներին, կառավարել ֆինանսներն ու վաճառք իրականացնել: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում:

«Հաճախ մոռանում ենք, որ ստարտափները շուկայում մրցում են իրական և կայացած ընկերությունների հետ: Ի տարբերություն այլ մրցույթների, Հայաստանի ստարտափների առաջնությունը տեղական ձեռներեցներին առաջարկում է երկար ինկուբացիոն ժամանակահատված, որի ընթացքում նրանք աշխատում են փորձառու ձեռներեցների հետ, ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն, որը կօգնի նրանց հաջող կերպով շուկային ներկայացնել իրենց գաղափարները»,- հայտնեց մրցույթի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը: «Մենք աշխատում ենք օգնել թիմերին մշակելու մի գաղափար, որի կարիքը սպառողներն ունեն և որը շատ գումար չի պահանջում»:

Այս տարի մրցույթի վայրը տրամադրում է Այբ ավագ դպրոցը: «Նորարարությունն ու ստեղծարարությունը մեր աշխատանքի անբաժանելի մասն է Այբում: Գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտություններ զարգացնող առարկաներն այսօր պարտադիր առարկա են դարձել աշխարհի լավագույն կրթօջախներում: Այբում գործարարության հիմունքները նույնպես պարտադիր առարկա է»,- ասաց Այբ ավագ դպրոցի տնօրեն Դավիդ Սահակյանը:

«StartUp Cup»-ի հիմնադիրների այցը Հայաստան հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի շնորհիվ: «Մեր ծրագրի աջակցության նպատակն է երիտասարդ ձեռներեցներին տրամադրել մրցույթային գործընթաց, որի ընթացքում նրանք կհղկեն ձեռներեցության իրենց ձիրքերը, ինչպես նաև Հայաստանում զարգացնալ մենթորինգի ինստիտուտը: Երկուսն էլ ստարտափների զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- հայտնեց «Ի-Դի-Էմ-Սի»ծրագրի Արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը:

Այս տարի մրցույթին աջակցում են ավելի շատ գործընկեր կազմակերպություններ, որոնք կապահովեն տեղական համայնքի աջակցությունը մասնակից ձեռներեցներին: Demobakery-ն վեբ/մոբայլ անվանակարգում մրցող մեկ թիմի կառաջարկի պրետոտիպի զարգացման և փորձարկման անվճար ծառայություն www.conceptcloud.ccհամակարգի միջոցով: Մրցույթի հաղթողը կստանա անվճար իրավաբանական խորհրդատվություն LegalLab law boutique-ի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter