HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Առայժմ ջազային երաժշտության համերգներ, իսկ նոյեմբերին՝ ջազ-տոն Գյումրիում

«Ջազը եւ Գյումրին» նախագծի 6-րդ համերգն այս անգամ անցկացվեց «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Հուլիսի 13-ին «Հոկտեմբեր> կինոդահլիճում գյումրեցիները հնարավորություն ունեցան ունկնդրելու «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խմբի համերգը: Խումբը ձեւավորվել է 2011թ-ին:

Խմբում ընդգրկված են Հայաստանի լավագույն երաժիշտներից Միքայել Ոսկանյանը (թառ), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյանը (բաս), Էդուրադ Հարությունյանը եւ Մովսես Ղազարյանը (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը եւ մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ով 100-ից ավելի երգերի եւ 70 գործիքային ստեղծագործությունների հեղինակ է: Գյումրեցի հանդիսատեսին ներկայացվեցին ժողովրդական մի շարք ստեղծագործություններ՝ ջազային մեկնաբանմամբ, այդ թվում եւ Կոմիտասի «Կաքավիկն» ու «Չինարը»:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ Մկրտիչ Մանուկյանը խոստովանում է, որ Գյումրիում 200-տեղանոց դահլիճը, որտեղ իրենք սովորաբար կազմակերպում են ջազ- համերգները, դժվարությամբ է լցվում: Գյումրիում ջազ երաժշտության սիրահարները շատ չեն: Հավատարիմ ունկնդիրներն աշխատում են ոչ մի համերգ բաց չթողնել, սակայն դրանով հնարավոր չէ խնդիրը լուծել: Իրենք ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով երաժշտության այս ժանրը սիրելի ու հասանելի դարձնել գյումրեցիների շրջանում:

Նոյեմբերին, երբ Հայաստանում կտոնեն Ջազի 75-ամայկը, «Ջազը եւ Գյումրի» նախագիծն էլ կնշի իր հիմնադրման մեկ ամյակը: «Մեկ համերգ էլ կկազմակերպվի սեպտեմբերին, իսկ առավել հետաքրքիր մտադիր ենք անցկացնելու նախագծի ծննդյան օրը: Այդ օրը մենք հրավիրելու ենք նախորդ բոլոր 6 համերգների երաժիշտներին: Կարծում եմ՝ այդ օրը կլինի ջազ-տոն Գյումրիում»,-հույս է հայտնում Մկրտիչ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter