HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոնահանդես Ջավախքում՝ նվիրված մեծն աշուղին

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը: Երեկ առավոտյան Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց Սբ Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ: Պատարագիչը՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն էր:

Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը:

Պատարագի ավարտին հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգևոր դասի և ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին:

Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ու օրհնությունը բերերց Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը:

Հոգեշնորհ Հայր Բաբգէեն քարոզի իր խոսքում նշեց, որ  Ջիվանին շարունակում է երկնքից ուղղորդել մեզ՝ միավորվելու հայ արվեստի և մշակույթի շուրջ:

Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդը տոնահանդեսին ժամանակ ասաց. «Ջիվանու ստեղծած արվեստով մենք ապրում ենք արդեն 2-րդ հարուրամյակը: Նրա արվեստը հարյուրամյակներ որպես փիլիսոփայություն, որպես կյանքի ուղենիշ պիտի մեզ առաջնորդի: Ջիվանու աստղը որքան գնում, այնքան մեծանում և հզորանում է: Հզորացնողն անշուշտ ժողովուրդն է: Հզորացնողը այսօրվա երիտասարդությունն է, ովքեր աշուղական երգը այլևս տարածում են»:

Աշուղ Ջիվանին շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի և խոսքի ստեղծումը:

Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: Բեմում «Ջավախք» ազգագրական և ժողովրդական համույթի սաներն էին: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter