HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ: 

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/, Վարդգես Մամբրեյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Գևորգ Մարտիրոսյանը  /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Ալեքսանդր Վասիլյան /ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան/, իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter