HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ պետին՝ հաղորդում հանցագործության մասին

Հարգարժան պարոն Շահինյան,

թիվ ԿԴ3/0086/01/12 (թիվ 46107610) քրեական գործով (այսուհետ՝ Քրեական գործ) նախաքննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Վ. Լաչինյանը (այսուհետ՝ Քննիչ):

Քննիչի կազմած մեղադրական եզրակացության համաձայն՝ «Օֆելյա Խաչատրյանը զբաղվել է վաշխառությամբ՝ պարտք տված գումարի դիմաց հավելավճարներ ստանալու նպատակով Կամո Բեյբությանի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելով եւ նրան նյութական ծանր  կացության մեջ դնելով՝ կատարել է վաշխառություն, այսինքն՝ հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»:

Ես ներկայացնում եմ ամբաստանյալ Օֆելյա Խաչատրյանի շահերը:

Քրեական գործում առկա են Քննիչի կայացրած հետեւյալ որոշումները՝

1.            21.11.2011թ.      Որոշում «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»

«Սուսաննա Պողոսյանին թիվ 46107610 քրեական գործով ներգրավել որպես մեղադրյալ՝ նրան մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդ-վածի 2-րդ մասի 1-ին կետով, ...»:

2.            21.11.2011թ.      Որոշում «Որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու  մասին»

«Միջնորդություն հարուցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին վարույթիս թիվ 46107610 քրեական գործով մեղադրյալ Սուսաննա Հմայակի Պողոսյանի ... նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում երկու ամիս ժամկետով»:

3.            21.11.2011թ.      Որոշում «Սուսաննա Պողոսյանի նկատմամաբ հետախուզում հայտարարելու մասին»

«թիվ 46107610 քրեական գործով մեղադրյալ Սուսաննա Հմայակի Պողոսյանը այժմ գտնվում է փախուստի մեջ, հայտարարել հետախուզում»:

4.            23.05.2012թ.      Որոշում «Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավո-րումը վերացնելու վերաբերյալ»

«թիվ 46107610 քրեական գործով մեղադրյալ Սուսաննա Հմայակի Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել»:

5.            23.05.2012թ.      Որոշում «Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին»

«մեղադրյալ Սուսաննա Հմայակի Պողոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին»:

6.            27.09.2012թ.      Որոշում «Առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ լրացնելու մասին»

«մեղադրյալ Սուսաննա Հմայակի Պողոսյանի նկատմամբ 25.05.2012թ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխել, լրացնել եւ նրան նոր մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածխի 1-ին մասով»:

7.            27.09.2012թ.      Որոշում «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»

«Սուսաննա Պողոսյանին թիվ 46107610 քրեական գործով ներգրավել որպես մեղադրյալ, նրան մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-Ին մասով, այդ մասին ստորագրությամբ հայտնել նրան...»:

8.            27.09.2012թ.      Որոշում «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթի մասը կարճելու եւ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին»

«մեղադրյալ Սուսաննա Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդումը դադարեցնել եւ թիվ 46107610 քրեական գործով վարույթի մաս կարճել վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ»:

9.            16.10.2012թ.      Որոշում «Քրեական հետապնդումը չիրականացնելու մասին»

«թիվ 46107610 քրեական գործով Արմինե Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-213 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագոր-ծություն կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդում չիրականացնել եւ ազատել քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու պատճառաբանությամբ»:

10.         16.10.2012թ.      Որոշում «Քրեական հետապնդումը չիրականացնելու մասին»

«թիվ 46107610 քրեական գործով Ռոբերտ Թումանյանի եւ Սվետլանա Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-213 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործխություն կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդում չիրականացնել եւ ազատել քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու պատճառաբանությամբ»:

Քրեական գործի նյութերով (Քննիչի կողմից կայացված եւ 1-10 կետերում նշված որոշումներով) պատրաստ եմ ապացուցել Քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացության ակնհայտ անհիմն լինելը, Քննիչի գործողությունների արդյունքում հանցանք կատարած անձանց՝ Սուսաննա Պողոսյանի, Ռոբերտ Թումանյանի, Արմինե Ավագյանի եւ Սվետլանա Սիմոնյանի, քրեա-կան պատասխանատվությունից խուսափելը, Քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2 հոդվածի պահանջները խախտելը, Քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 336 եւ 351 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի համափայն՝ «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Ես ծանոթ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածին, գիտակցում եմ, որ եթե չկարողաման ապացուցել Քննիչի կողմից հանցագործություն կատարելու փաստը, ապա ենթարկվելու եմ քրեական պատասխանատվության:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-177, 180 հոդվածների եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-3 հոդվածների պահանջները՝

հայտարարում եմ՝

թիվ ԿԴ3/0086/01/12 (թիվ 46107610) քրեական գործով նախաքննությունն իրականացրած ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Վ. Լաչինյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 336 եւ 351 հոդվածներով նախատեսված հանցագործություններ:

խնդրում եմ՝

սույն հայտարարությանն ընթացք տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաբան Հակոբ Ճարոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter