Մրցութային շեմը չհաղթահարած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել