HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը դիմել է Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով

Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորև ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը. 

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը  հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ: Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:

Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար: 

Հարգանքով`

Կ. Անդրեասյան»: 

Մեկնաբանություններ (6)

Գայանե
Թքեմ Հայաստանի դեսպանատան եւ դեսպանի վրա: Այդ վարորդը Հայաստանի Քաղաքացի է եւ դուք պարտավոր եք նրա կողքին լինել: Հայաստանի ջայլամ կառավարությանը միայն Ռուսաստանից հայերի արյան գնով աշխատած փողերով է ուրախանում:Այս նվաստացված հայը մեր բոլոր հայերի ընդհանրացված կերպարն է
Նարեկ
Բայց ինչ լավն են չէ մերոնք, մի խոսքով փսնլքոտ իշխանություն իր բոլոր թևերով և , հանեն լարեն էս երկրից գնան ռուսաստանները մուրացկան դառնան էս երկրի Մեծապատիվ մուրացկաններին տրանսֆերների ձևով պահեն, ես էլ միանում թուու!!!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվս մի ՎԱՌ ապացույց,որ ռուսաստանը ՄԻՇՏ եղել ու մնալու է ֆեոդալական դիկտատուրա: Եվս մի ՎԱՌ ապացույց,որ ռուսաստանը հայի բարեկամը ՉԷ. ու երբեք սկի չի էլ եղել: Նույնիսկ ռուսաստանում հարյուրավոր կյանքեր խլած իսլամական տեռորիստներին ռուսական դատարանում ԱՅՍՊԵՍ չեն նվաստացրել: «Եվրասիական միության» ու «ՀԱՊԿ-ի» գարշահոտության նախաբանը: ՀԳ. Հայաստանի «ոչ ՎԱԽԿՈՏ» նախագահն ու «ոչ ՎԱԽԿՈՏ» արտ.գործ. նախարարը:
liana
liovin hamadzayn em Varaz Syunu het...uxxaki mer jaylam karavarutyan da bacarcak chi hetaqrqrum...
ominac
@Գայանե, հայաստանի դեսպանը աւելի շատ սեփական կործով զբաղուած է քան թէ պետական․ Մենք պետութիւն չունինք․
ominac
վախկոտ չեն, պարզապէս ոչ նախագահ ունինք ոչ ալ արտ․ գործ․ նախարար, իրենց սեփական գործերը առաջ տանելու ձեւ է պետութիւն մտնալը, երկուքն ալ այնքան դրամական կապեր ունին ռուսաստանի հետ որ բան մը չեն կրնար ընել․ Պետութեան հովեր առնելէ առաջ, մենք նախ պետութիւն պէտք է սարքենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter