HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողները կայցելեն առաջնագիծ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ պարբերաբար կազմակերպել լրագրողական շրջայցեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ առաջին գիծ:

Պայմանավարվածության համաձայն՝ լրագրողների խումբը ինքն է որոշելու, թե որ զորամասեր այցելի: Տրանսպորտային ծախսերը հոգալու է «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը, իսկ տեղում լրագրողների խմբին կաջակցի Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Հետաքննող լրագրողները» դիմում է լրատվամիջոցների ղեկավարներին՝ խնդրելով մինչեւ հուլիսի 17-ը, առավոտյան ժամը 11.00 հայտնել այն լրագրողների անունները, ովքեր կմասնակցեն շրջայցին: Ցանկության դեպքում լրագրողները կարող են գիշերել զորամասում կամ դիրքերում: Հերթական շրջայցը տեղի կունենա հուլիսի 24-26-ը: Դիմել կարող եք՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով խմբագրություն 563363, 580219 հեռախոսահամարներով (համակարգող՝ Վահե Սարուխանյան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter