
Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ վարորդի դուստրը աջակցություն է խնդրում
Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ, բեռնատար մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեպքին եւ հոր ձերբակալությանը. «Ես Լիլիթ Հարությունյանն եմ, որն ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը: Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին: Թող Աստված նրանց տա ուժ ու կորով ` դիմանալու ու համբերելու: Ուզում եմ խնդրել, ինչու չէ՝ նաև պահանջել բոլոր պաշտոնատար անձանցից, ովքեր կարող են ինչ-որ բանով անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ՝ ծաղրելուց ու նմանատիպ այլ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ՝ ենթարկվում է ծաղրանքի քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ամոթ է, սա քո դեմքն է»:
Լիլիթը նաև խնդրում է տարածել այս լուսանկարը`
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել