Ներկայացվել են պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները
Կառավարությունում այսօր մեկնարկել է պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, սփյուռքի, արտաքին գործերի, արդարադատության և բնապահպանության նախարարները, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը, գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:
Գերատեսչությունների ղեկավարները վարչապետին զեկուցել են կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել