HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել  արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները,  բակերը, այգիներն ու պուրակները:

Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկը կհամալրվի ևս 14-ով:  Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում  9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:  

Մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, զուգահեռ նաև արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվում: Զարգացման տարեկան ծրագրից զատ, լրացուցիչ ծրագրով ևս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին  լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաև  երկրորդական 6 փողոց:

Երևանի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում այս տարի նորովի մոտեցում կցուցաբերվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու լուսավորման հարցում: Նոր ավտոճանապարհը կլուսավորվի LED տեսակի լուսադիոդային լուսատուներով, որոնք ապահովում են ինչպես անհրաժեշտ նորմերին համապատասխանող լուսավորություն, այնպես էլ էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերի խնայողության հնարավորություն են տալիս:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter