ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն
2013 թ. հունիսի 25-ին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն, ս.թ. հուլիսի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների գլխավոր օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը, և արդյունքում աշխատանքային խորհրդակցության նախագահող, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանի կողմից ստորագրվեց արձանագրություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել