HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան չպետք է միջամտի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղաադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին:

Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղաադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի եւ չմիջամտի կարգավորման գործընթացին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter