HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար` նշելով, որ նրա կողմից ցուցաբերվող աջակցությունը կարեւոր է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյական տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter