HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: 

Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք: 

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ`

հիվանդների օջախներում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ,

պարզաբանվել են հնարավոր աղբյուր և փոխանցման ուղի հանդիսացող բոլոր գործոնները,

հիվանդների վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են բակային համայցեր,

ինչպես հիվանդների, այնպես էլ վերջիններիս տան անդամների նկատմամբ  կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ,

բնակչության շրջանում տարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և այլն:

Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ: 

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter