HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին խնամքի կենտրոնը` Հայաստանում

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ»  սրահում տեղի կունենա Հայաստանում առաջին «Երևան հոմ քեյր»-ը (Yerevan Home Care) առողջապահական, վերականգնողական և հոգեբանական խնամք տրամադրող մասնագիտացված կենտրոնի շնորհանդեսը։ Կենտրոնը գործունեություն է ծավալում Երևանի տարածքում։ Կազմակերպությունը կոչված է ծառայելու բժշկական խնամքի կարիք ունեցող անձանց` տնային պայմաններում:

«Երևան հոմ քեյր»-ը կարեկից և հոգատար խնամք է տրամադրում տարեցներին, հաշմանդամներին, քրոնիկական հիվանդությամբ տառապող և հատուկ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց։ Կազմակերպության նպատակն է պահպանել նրանց կյանքի որակը և անկախությունը՝ միաժամանակ օգնելով ընտանիքի մյուս անդամներին ազատ տնօրինել իրենց ժամանակը տանը, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում։

«Երևան հոմ քեյր»-ն առաջարկում է մի շարք ծառայություններ,  այդ թվում՝ մասնագիտացված խնամքի, ընկերակցի և տնային օգնականի ծառայություններ, թուլամտությամբ տառապող հիվանդների մասնագիտացված խնամք, կարճատև վերականգնողական խնամք, խնամքի համար անհրաժեշտ սարքերի վարձույթ։

«Երևան հոմ քեյր»-ը հաճախորդներին ապահովում է կիրթ, պրոֆեսիոնալ, փորձված մասնագետներով, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում խնամքի կարիք ունեցող անձանց` միևնույն ժամանակ պահպանելով խնամքի ընդունված նորմերն ու կիրառելով ժամանակակից մոտեցումները: Մասնագիտական գիտելիքներից բացի,  կազմակերպությունը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նաև սպասարկող անձնակազմի մարդասիրական որակներին` բարությանը, հոգատարությանը, համբերատարությանը, ուշադրությանը և հարգալից վերաբերմունքին:

«Երևան հոմ քեյր»

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Sa SHAT lav u shat KAREVOR naxadzernutiun e, vory PITI lini Hayastani SHAT/bolor vayrerum.....Hodvatsits parz CHE- sa DZRI e, te commercial?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter