HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 157,724 եվրո՝ Արմավիրի մարզիում կարկտահարությունից տուժածների աջակցության համար

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թ.-ի մայիսի 12-ից 17-ին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքըԿարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12.800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի  7.131 տնտեսությունների բերքը:

Եվրոպական հանձնաժողովի տրամադրած աջակցությունը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:

Հիմնական տեղեկություններ

Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է համաձայնագիր Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին (ՄՕԱՀ)  մարդասիրական նպատակներով 3 մլն. եվրո նվիրատվություն  տրամադրելու վերաբերյալ: Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը   ֆինանսական օգնություն  է տրամադրամուն փոքր ծավալի աղետների դեպքում, որոնք չենք ունենում  համաշխարհային արձագանք:

Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը հիմնադրվել է 1985թ.-ին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներով:

Աղետներին անհապաղ ֆինանսավկան օգնություն անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դիմում է Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին: Փոքրածավալ աղետների օգնության համար Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դրամաշնորհ է տրամադրում հիմնադրամից, որը կարող է համալրվել դոնորների կողմից:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների և Եվրոպական հանձնաժողովի միջև նվիրատվություն տրամադրելու մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինին ընդհանուրը մինչև 3 միլիոն եվրոյով լրացնել հիմնադրամի նախապես համաձայնեցված՝  հունամիտար օգնություն տրամադրելու մանդատին համահունչ ծախսերը: 

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter