HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել քրեական գործերով տուժողների իրավունքների խախտումների մասին, որը ներկայացնում ենք ստորեւ:

Քրեական գործով տուժողները հաճախ չեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին:

Արդյունքում,հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, քանի որերբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները բողոքարկելիս տուժողները չեն կարողանում վիճարկել նման որոշումների հիմքերը:Մինչդեռ, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրականացումը հանդիսանում է գործիբազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման երաշխիք:

Այսպես, օրինակ ժամկետային զինծառայության ընթացքում մահացած զինծառայող Զորիկ Մարգարյանի մայրը` Ալվինա Մարգարյանը, ցանկացել է բողոքարկել  իր որդու քրեական գործով վարույթի կասեցման որոշումը, սակայն դրա պատճենը նրան չի տրամադրվել: Պաշտպանի համապատասխան հարցմանն ի պատասխան` Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քրեական գործով կասեցման որոշման պատճենը տուժողի իրավահաջորդին տրամադրելու դատավարական կարգ սահմանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ:

Համապատասխան որոշումն անձանց չտրամադրելը քննիչները հիմնավորում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման դատավարական հստակ կարգավորման բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանը պաշտոնական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր մտահոգությունները և ներկայիս պրակտիկայի վերանայմանն ուղղված գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter