HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Ղուկասյանի կողմից հարձակման ենթարկված Սամվել Սարգսյանը 3-րդ օրն է՝ վերակենդանացման բաժանմունքում է

Հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստի ավարտին որպես վկա հրավիրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր շքախմբով ծեծել էր դատարանի նախասրահում գտնվող ամբաստանյալի հորը: Սամվել Սարգսյանին ծեծել եւ վիրավորել էին աղջկա ներկայությամբ: Դեպքին չէին միջամտել դատական կարգադրիչները, քանի որ նրանց հիմնական մասը դեռ գտնվում էր դահլիճում եւ աշխատում էր այնտեղ կարգ պահպանել:

Սամվել Սարգսյանը տառապում է շաքարային դիաբետով եւ արյան բարձր ճնշմամբ: Դեպքից կես ժամ անց նրան նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Արդեն երրորդ օրն է՝ Սամվել Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Աղջկա՝ Մելանյա Սարգսյանի փոխանցմամբ, հոր առողջական վիճակում առայժմ դրական փոփոխություն չի արձանագրվել եւ հարկ է, որ նա առժամանակ մնա բժիշկների հսկողության ներքո: 

Թեև դեպքի առնչությամբ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետը դատախազությունում հաղորդում չի տվել, սակայն այս գործով Շիրակի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter