HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի Օմբուդսմենն արձագանքել է ՀՀ ՄԻՊ-ի գրությանը

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ, հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Այս մասին հայտնում է Պաշտպանի աշխատակազմը:

Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»: Ռուսաստանի Օմբուդսմենը նաև հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին» ֆեդերատիվ օրենքի համաձայն՝ գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը:

Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր. այն է՝ ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան, և արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխելու քննչական մեկուսարան:

Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է նաև Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների՝ Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա և տեսակցել հորը՝ համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:

Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը այս օրերին զանգահարում և գրում էին Օմբուդսմենին), կարող են Մոսկվա մեկնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին. 24105013280200 դրամ/AMD, 24105013280201 ԱՄՆ/USD, 24105013280202 Ռուբլի/RUR: Ցանկացողները կարող են կապվել նաևՀրաչյա Հարությունյանի դստեր հետ +374 95 13-30-48 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter