Առվի մեջ հայտնաբերվել է նռնակի բռնկիչ
Երեկ` ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/2 շենքի բակում` առվի մեջ, ընկած է նռնակի բռնկիչ:
Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ փրկարար ծառայության փոխգնդապետ Գ. Հարությունյանը և Քանաքեռ-Զեյթուն համայնքային բաժնի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Խաչատրյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները նռնակի բռնկիչը տեղափոխել են անվտանգ վայր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել