HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75-ամյակն է

Այսօր լրացել է գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75-ամյակը: Այդ առիթով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրողի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ինչպես նշված է Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում:

Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա: Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ:

 

Լուսանկարը՝ erit.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter