HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատան «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում հաղթել է 25-ից ավելի աշխատանք

Հուլիսի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորեց այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել էին լավագույնը: Ընտրված 25-ից ավելի ստեղծագործությունից պատրաստվել են մեծ վահանակներ, որոնք ներկայում զարդարում են դեսպանատան պարսպապատը Ծովակալ Իսակովի պողոտայի և դեսպանատան կայանատեղիի երկայնքով: Այնտեղ Հայաստանի բնապատկերների հետ կողք կողքի ներկայացված են նաև ամերիկյան բնապատկերներ:

Լուսանկարների ընտրության համար դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով «Հայաստանը և շրջակա միջավայրը» թեմայով լուսանկարիչների մրցույթ անցկացվեց: Ներկայացվել էր ավելի քան 300 լուսանկար: Լուսանկարներից բացի՝ վահանակներին ներկայացված են հայտնի ամերիկյան բնապահպանների մտքեր և թևավոր խոսքեր: Իսկ նկարիչների ստեղծագործություններն ընտրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Հիմնադրամը տեղական բնապահպանական կազմակերպություն է, որը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման վերաբերյալ իրազեկվածությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործակցում է մի շարք հայկական կազմակերպությունների հետ, որոնք կանաչ միջավայրի ջատագովներ են և կարևորում են ծառատունկերը, երեխաների բնապահպանական կրթությունը և շրջակա միջավայրի վերաբերյալ այլ հարցեր: Դեսպանատան պարսպապատի երկայնքով տեղադրված վահանակները յուրօրինակ հիշեցում կլինեն բոլոր համար և այն մասին, թե ինչքան գեղեցիկ է մեր մոլորակը, և այն պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու հարցում բոլորի պարտավորության ու պատասխանատվության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter