Թարգմանիչն ու արվեստագետները խնդրում են «Վերածնունդ» քանդակը տեղափոխել Թումանյանի զբոսայգի
Թարգմանիչ Շուշան Ավագյանը, արվեստագետներ Արփի Ադամյանը և Լուսինե Թալալյանը նամակ են հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ստորև ներկայացվում է նամակը:
«Տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի (1930-2002) «Վերածնունդ» կոչվող հանրահայտ քանդակը, որը 1973թ.-ին տեղադրվել էր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան մոտ՝ Օղակաձև զբոսայգում, տեղահանվել է ինչ-ինչ պատճառներով և տեղադրվել մի շատ անշուք ու անհամապատասխան վայրում՝ նույն այգում գտնվող հագուստի կրպակի մուտքի մոտ։
Շատ ցավում ենք՝ տեսնելով նման անհարգալից վերաբերմունք Քյուրքչյանի աշխատանքի հանդեպ և ցանկանում ենք, որ քանդակը տեղափոխվի մի նոր, ավելի պատշաճ վայր, որտեղ այն կգնահատվի և կպահպանվի ճիշտ ձևով։
Խնդրում ենք թույլատրել քանդակը տեղափոխել «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հոգածության ներքո Թումանյանի զբոսայգի։ «ԹՈւՄՈ»-ի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը սիրով համաձայնվել է օգնել քանդակը տեղափոխելու գործում և խոստացել, որ պատշաճ տեղ կհատկացնի արվեստի այս կարևոր գործին»:
Լուսանկարը տրամադրել է Շուշան Ավագյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել