
Մոսկվա-Վոլգոգրադ ավտոճանապարհին ավտովթարից ամբողջ հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 17-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով հրդեհ է բռնկվել: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ, 1975 թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ, 1975 թ. ծնված Նարինե Բաբայանը, 2009 թ. ծնված Միքայել և 2007 թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում մահացել են: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել