Հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր որդուն
Հուլիսի 17-ին հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը Դիլիջանի Շամախյան թաղամասում՝ Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին վնասվածքը դեռևս չպարզված հրազենով պատճառել է նրա հորեղբոր որդին՝ 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:
Հուլիսի 18-ին Ժիրայր Դ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ հուլիսի 17-ին՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած հրթիռանետ ատրճանակով, որը հարմարեցված է 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ կրակելու համար, դիտավորությամբ կրակել է հորեղբոր որդու ոտքին և պատճառել վնասվածք:
«Միաժամանակ ներկայացրել է հանցագործության գործիք հրթիռանետ ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել