ՎՊ-ի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 6 նյութ ուղարկվել է ոստիկանություն
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
2013թ. հուլիսի 17-ի դրությամբ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է 6 նյութ և ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն' օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Ազգային ժողովից ստացված, Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվության ուսումնասիրության ընթացքում 2013թ. հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռևս չեն ստացվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նկութերը.
- ՀՀ-ին տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կատարած ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
- ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
- ՀՀ-ին տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կատարած ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
- ՀՀ-ին տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կատարած ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
- ՀՀ-ին տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կատարած ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել