Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 20-ին, 24-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել