HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Այսօր Արցախի բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:

«Ուժեղացված գումարտակի պաշտպանության անցնելը սպառնալից ժամանակաշրջանում: Պաշտպանողական մարտի վարումը և մխրճված հակառակորդի ջախջախումը մոտեցած ռեզերվների հետ համատեղ» թեմայով անցկացված զորախաղերի եզրափակիչ փուլին հետևում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հերթական քառափուլ զորավարժության ընթացքում տարբեր օղակների հրամանատարներին ինքնուրույն որոշումներ կայացնելու, մարտական խնդիրների կատարման ընթացքում անձնակազմի առավելագույնս ներդաշնակ գործողությունների հասնելու հնարավորություն է տրվել:

Զորավարժության ընթացքում անձնակազմը արձանագրել է լավ արդյունքներ, ինչն ապացուցում է, որ պաշտպանության բանակի զորամասերն ունակ են բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրվող ցանկացած մարտական խնդիր, ինչն էլ, իր հերթին, հավանական մարտական գործողություններում հաղթելու կարևորագույն գրավական է: Այս մասին հայտում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter