
Հայաստանի օմբուդսմենը մեկնում է Մոսկվա կալանավորված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով հուլիսի 21-ին կմեկնի Մոսկվա:
Նախատեսվում է պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ:
Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրին առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:
Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ Կարեն Անդրեասյանի մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն հուլիսի 22-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել