HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը

Հուլիսի 20-ին` ժամը 01.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Նելլի  Աղայանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ,  Ն. Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան  սպանել է ամուսինը` 1979 թ. ծնված Միխայել Վ.-ն:
Նույն օրը, ժամը  01.30-ին,  Միխայել Վ.-ն  ներկայացել է ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միխայել Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter