HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Սևան քաղաքում

Այսօր` ժամը 00.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել, և մարդ է սպանվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այսօր` ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ և սպանել նրան:

Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ:

«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter