Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները մարտագծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Այս մասին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել