
Վահրամ սարկավագին քաշքշել են. ՄԻՊ-ն ընդունել է նրա դիմումը
Քիչ առաջ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել միջադեպ: «Արարատ» երիտասարդաց միության անդամները Վահրամ բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և պատռել նրա հագուստը:
Վահրամ բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով՝ իրենք դիմել են միջադեպից հետո այնտեղ գտնվող ոստիկաններին, սական վերջիններիս կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:
Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը դիմում է ներկայացրել պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի պաշտպանի արձագանքը:
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Մեկնաբանել