Աջակցություն երիտասարդ հայ հնագետներին. մասնագիտական դասախոսություններ «Էրեբունի» թանգարանում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Էրեբունիի ֆրանսիական հնագիտական արշավախմբի կազմում այս օրերին ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները հանդես կգան թեմատիկ մասնագիտական դասախոսություններով:
Թեմատիկ դասախոսությունների նպատակը երիտասարդ հայ հնագետների շրջանում մասնագիտական իրազեկվածության բարձրացումն է, Ֆրանսիայի հնագիտական ծառայությունների աշխատանքին, փորձին, պեղումների և պահպանության ժամանակակից մեթոդներին հաղորդակցվելը:
Դասախոսությունները տեղի կունենան «Էրեբունի» թանգարանում, մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են /50 տեղ/.
2013 թ. հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ին
- Վերին Նորմանդիայի անտիկ և միջնադարյան ժառանգության արժևորումն ու հանրության համար մեկնաբանումը /Վինչենզո Մուտարելի, Ֆրանսիա, Սեն Մարիտիմ դեպարտամենտ/
- Բրետանի քաղաքային հնագիտությունը /Ստեֆան Դեշամպ, Ֆրանսիա, Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար/
2013 թ. հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին
- Նորմանդական դղյակների հնագիտությունը /Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտեն, Ֆրանսիա, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար/
Այս մասին հայտնում են «Էրեբունի» արգելոց-թանգարանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել