HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության խորհուրդները` շոգից պաշտպանվելու համար

Վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված շոգ եղանակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատանքային տեղերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով:

Չնայած Հայհիդրոմետի կանխատեսմանը, որ եկող շաբաթվա ընթացքում սպասվող ջերմաստիճանը 3-4 աստիճանով կիջնի, հաշվի առնելով ամառային եղանակը` առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի դեպքերում.

-աշխատողներին հովանալու և հանգստանալու հնարավորություն տալ,

-ապահովել բաձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոցներ և այլն,

-բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, հանքային ջրի, թանի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,

-բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` հատկապես առավել ծանր և լարված աշխատանքի կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:

Առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը բոլոր գործատուներին և աշխատողներին կոչ է անում կիրառել վերը նշված խորհուրդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter