HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում բյուջե է մտել 1,31 մլն դրամ

Բնապահպանական պետական տեսչության 15.07.2013-21.07.2013 թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.07 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 2.19 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  դեպքի քննության արդյունքում կայացվել է 70 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 190.5 հազ. դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.65 մլն դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 83.8 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                    

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                               

Շիրակի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 13.0 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 7 հատ <բեղլու> տեսակի ձուկ: Բնախախտի  նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն դր գումար:

Այս մասին հայտնում են ԲՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter