HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը

Նախախորհրդարանի հայտարարությունը

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում և Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի:

Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր, իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է այդ ձևաչափն սպասարկող գործիքի:

Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով Հայաստանին իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն: Երևույթի առավել ցցուն օրինակ է վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առիթով  կազմակերպված` հայության ազգային ու հայի մարդկային արժանապատվությունը ոտնահարող և երկու ժողովուրդների միջև ատելություն բորբոքող տեղեկութային հատուկ գործողությունը:

Ուշագրավ է, որ հայաստանյան խամաճիկային վարչախումբը մի կողմից ապահովում է մեր երկրում Ռուսաստանի և մյուս ուժային կենտրոնների նորգաղութային ծրագրերի կատարումը, իսկ մյուս կողմից` դժբախտության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացու նկատմամբ իր պարտականությունները կատարելու փոխարեն չի հապաղում Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարախաղացություն անելու առիթը հերթական անգամ օգտագործել իր կառավարումը երկարաձգելու նպատակով: Այս անգամ նա անուղղակի ձևերով և էժանագին մեթոդներով հակառուսական տրամադրություններ է գրգռում, ինչից մեր ազգային շահերի հաշվին օգտվում են երրորդ կողմերը:

Մինչդեռ հայության և Հայաստանի կենսական շահերը պահանջում են հավասարապես զերծ մնալ հիվանդագին ու վնասաբեր ռուսամոլությունից կամ ռուսատյացությունից, որդեգրել հայակենտրոն ու հայաստանակենտրոն քաղաքականություն, ստեղծել նոր որակի, իրապես ինքնիշխան ազգային պետություն և դրա միջոցով դուրս գալ նորգաղութային կախյալությունից ու տարածաշրջանում ձևավորել գործակցային միջավայր:

Առաջիկայում ստեղծվելիք ինքնիշխան հայկական պետության համար Ռուսաստանի հետ հարաբերություններն իրապես ունենալու են ռազմավարական նշանակություն: Սակայն բոլոր դեպքերում հարկ է նկատի ունենալ, որ պատմության շրջադարձային պահերին կայունությունը կորցնող աշխարհում մյուս դերակատարների համեմատությամբ Ռուսաստանի տուրբուլենտությունը շատ ավելի մեծ ու անկանխատեսելի է լինում: Ուստի Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի շրջադարձային զարգացումների և այլընտրանքային լուծումների:

Մեկնաբանություններ (3)

vache
arajika 20-30taruc heto qaxcraham (hatkapes xmelu) jri xndir@ darnum e tiv 1 problem@ ashxarhum. arden aysor erkragndi bnakchutyan mot 1/3 xmelu jur chuni.tiroj kamoq haykakan lernashxarhin aynpisi ashxarhagrakan dirq u bna-klimayakan paymanner e pargevac voronq shat qich erkrner unen.bacarutyun chi kazmum naev HH ev LXH taracq@. taracashrjani bolor manr u mec geter@ skizb en arnum haykakan lernashxarhic (eprat, tigris, jorox, qur,araqs ev ayln) .hayastanum e gtnvum taracashrjani amenamec qaxcraham jravazan@-sevana [email protected] jur@ navtic tarbervum e nranov , voe ayn ci verjanum ajl ,handisanum e verakangnvox bnakan resurs,miak xndir@ kayanum e nra racional,npatakayin ogtagorcman mej.jri annpatak vatnum@ nsanakum e chgnahatel tiroj tvac amenatank [email protected] amen@ es asum em nra hamar ,vor mer mijic hanenq axqat erkri barduyt@ ev lcvenq gitakcutyamb, vor mer erkir@ shat mot apagayum darnalu e amenaharustneric [email protected] bolor erkrner@ petq taken mer karavarutyan drner@ mezanic xmelu jur gnelu xndranqov.nuynisk aysor 1 litr xmelu jri gin@barcr enavti gnic
vache
hh tntesakan zargacman tiv 1 xndir@ aysor petq e handisana makerevuytayin jreri sezonayin aravelaguyn kutakum@ vorogman npatakneri hamar, vor@ tuyl kta tntesel sevani tankarjeq jur@. dranq himnakanum garnanayin halocqayin ev ancrevayin jrern en , voronq annpatak hosum en depi kaspic cov, iharke goyutyun unen jrogtagorcman mijazgayin normer, sakayn menq derevs shat heru enq ayd normeric, sezonayin jreri kutakman hamar anhrajesht e karucel bazmativ manr u mec jrambarner voronq pahanjum en xoshor nerdrumner.haskanali patjarnerov mer karavarutyun@ chuni pahanjvox qanaki mljocner. npatakamxvac qaxaqakanutyan shnorhiv ayd mijocner@ kareli e haytaytel. petq e hordorel mer hayrenakan ev arterkri gorcararnerin vorpeszi poxanak gumarner@ vatnen kazinoneri ,restoranneri ev ayl anherankar obyektneri karucman vra ,sepakanasnorma himunqnerov finansavoren,jrambarneri karucum@,vor@ anhamemat herankarayin ev ekamtaber klini ayl biznesneri hamemat. ayjm xist modayik e darcel manr HEK -eri karucum@ cavov petq e nshem ,vor ayd gorcararner@ ushacel en arnvazn 20 tari. dranc artadrac hosanq@ chi hamapatasxanum nerka kencaxayin elektrasarqavurumneri hamar pahanjvox voch mi parametri. el chem asum te inchpisi vnas e hascvum [email protected] @ntercox erevi im masin kmtaceq , vor es aysorva hratap harcer@ toxac inchi masin em grum.havataceq bolor harcer@ inqnstinqyan kkargavorven, bayc jur@ kyangi axbyurn e ev nranov petg e zbaxvel henc aysor.ancyal dari 20- akan tverin erb hayastanum molegnum er sov@ev hamajarakner@ karavarutyun@dzernamux exav jrancqnerl karucman@ ,voronq gorcum en minchev aysor.es uzum em im masnagitakan karoxutyun@ ev porc@ i npast dnel hayreniqi zargacman@,isk qaxaqakanutyamb tox zbaxven hamapatasxan mardiq.
vache
ir nerka qaxaqakanutyamb u stexcvac joxovrdagrakan-ashxarhaqaxaqakan zargacumneri hetevanqov rusasran@ xshm orinakov anxusapelioren gnum e masnatman, azgayin petutyunneri arajacman.yuraqanchyur azg kam joxovurd erbeq chi hrajarvi ir sepakan hayreniqn u petutyn@ unenalu mtqic.rusastani miak aravelntyun@ vor@ arayjms tuyl e talis pahpanel razma-qaxaqakan dirqer@-enegetik resursnern en.sakayn petq e nshel, vor ardi paymannerum nkatvum e ayd resursneri deri u nshanakutyan hasratun nvazum ,nranc poxarinum ayl@ntranqayin mijocnerv.erkrord karevor hangamanq@ nshvac pasharneri qanaki ktruk ankumn e ev liakatar sparum@ 20-30 tarum.navti, gazi pasharnerov AMN durs e galis grete 1 tex@ ashxarhum ev ar aysor na grete ch ogtvum drancic ,qani der ka arabakan u arevmtyan kisagndi erkrneri matceli [email protected] amen@ es nshum em nra hamar vorpeszi mer artaqin qaxaqakanutyn@ karuceluc nayenq apagayin ev voch te apreng orva hacov.isk rusastani het avandakan barekamakan haraberutyunner@ petqe anpayman pahpanel ev zargacnel, qani vor hay ev rus joxovurdnern mimyanc kapum en shat aveli barcr hogevor-mshakuytayin arjeqner qan aysorva haci [email protected] resursneri tesaketic mez sat aveli npastavor e ogtvel mer taracashrjani erkrneric.,vor@ aveli tramabanakan e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter