HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հրամանագրով կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե է ստեղծվել

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե: 
2. Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13. Ճարտարապետության պետական կոմիտե:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

ՀՀ նախագահ Ս. Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter