Ուզում էր ինքնահրկիզվել ԱԺ-ի դիմաց
Հուլիսի 22-ին՝ ժամը 03.33-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը պատրաստվում է ՀՀ Ազգային ժողովի մոտ ինքնահրկիզվել:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ. պարզվել է, որ Հ. Զաքարյանը այդ պահին գտնվում էր Արմավիրի մարզում: Քաղաքացու հետ տարված զրույցի հետևանքով հնարավոր է եղել նրան հետ պահել իր մտադրությունից:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել