HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը եւ սիրիահայ մանկավարժները կհամագործակցեն

ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ սկսել է ուսումնասիրել սիրիահայ համայնքի լեզվական վիճակը:  Ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը:

Հուլիսի 19-ին Լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ մանկավարժները կաջակցեն Լեզվի ինստիտուտին արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում, իսկ ինստիտուտը մանկավարժներին կցուցաբերի գիտամեթոդական և լեզվական հարցերին առնչվող տարաբնույթ օժանդակություն: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter