HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Նման ձևով ձևավորված իշխանությունը պետք է թանկ արժենար ժողովրդին». Ստյոպա Սաֆարյան

«Մեկ տարվա ընթացքում անցկանցվել են 4 ընտրություններ. իշխող կուսակցությունը ծախսել է ուղղակի միլիարդներ, որոնք պետք է հետ բերվեին:

Ապրիլի 9-ին Երևան քաղաքի երթևեկությունն ապահովող տրասնպորտային միջոցները քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրամադրվել են պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանք ժողովրդի վրա զորք բերեն:

Իհարկե, նման ձևով ձևավորված իշխանությունը պետք է շատ թանկ արժենար ժողովրդի վրա, և այն այդքան թանկ էլ արժենում է»,- խոսելով Երևան քաղաքում տրանսպորտի գների թանկացման մասին՝ ասուլիսի ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Հարցը դիտարկելով քաղաքացիական հասարակության տեսանկյունից՝ տնտեսագետ Արամ Գրիգորյանը նշեց, որ ևս մեկ անգամ շատ կարևոր հանրային խնդրի հարցում հանրային քննարկում չկազմակերպվեց, որը որ պետք է լիներ քաղաքապետարանի թիվ մեկ հանրային գործառույթը, այլ միայն հայտարարեցին թվեր:

«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ իրակակացնում է ընդամենը 2000 միավոր տեխնիկա, որոնցից, արձակուրդի պատճառով շահագործվում է մոտ 1500-ը, ապա այդ քանակությամբ մեքենաներին սակագինը չթանկացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին որոշակի հարկային արտոնություններ տալը իշխանությունների համար բացարձակ հնարավոր տարբերակ է»,- ասաց «Բարև Երևան»-ի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը: Նրա կարծիքով՝ Երևան քաղաքի իշխանությունները կարող են հրաժարվել իրենց սպասարկող 100-ից ավելի ծառայողական մեքենաներից, որոնք երևանցու համար թանկ բեռ են` յուրաքանչյուր մեքենայի համար տարեկան 10 հազար դոլարից ավելի միայն սպասարկման գումար է տրամադրվում, այն դեպքում, երբ գրեթե բոլոր պաշտոնյաներն ունեն իրենց անձնական մեկ կամ մի քանի շքեղ մեքենաներ:

«Մի քանի «լավ տղա» ներկայացող վարորդներ փորձում են կռիվ անել այն քաղաքացիների հետ, ովքեր ընդվզում են,- խոսելով քաղաքացիական հասրակության արձագանքի մասին՝ ասաց Դավիթ Սանասարյանը «Բարև Երևանից»: Նրա դիտարկմամբ՝ այդ ամենը հրահանգված է կատարվում, որպեսզի կոտրվի մարդկան մեջ ըմբոստությունը, սակայն համոզված է, որ հասարակական այս ճնշումը հանգեցնելու է վերահսկողության որակի բարձրացմանը, իսկ քաղաքացիները գիտակցության մեջ մտնելու է այն, որ իրենք կարող են որոշումների վրա ազդել:

Լուս.` Արամ Գրիգորյան, Գագիկ Բաղդասարյան, Դավիթ Սանասարյան, Ստյոպա Սաֆարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter