Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին` հյուսիսային շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 25-ին` նույնքանով կնվազի:
Երևանում հուլիսի 23-ին, 25-26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Առավել մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել