Մայրաքաղաքում շարունակվում են նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են «ԵՐԵՎԱՆ» նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ:
Երևանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:
2013 թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ:
Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում շարունակվում են նաև նոր աղբամանների տեղադրման աշխատանքները: Ըստ այդմ, նույն ժամանակահատվածում արդեն իսկ տեղադրվել են նաև շուրջ 260 աղբամաններ:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել