HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Արաս Օզբիլիզը՝ կրկին գոլի հեղինակ

ՀՖՖ պաշտոնական կայքը վերսկսում է «Մերոնք դրսում» շարքը, որն ամեն երկուշաբթի՝ ազգային առաջնությունների հերթական տուրից հետո, կներկայացնի Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների արդյունքներն իրենց թիմերի կազմերում:

Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի  «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզն է, որի գոլը «Տոմի» հետ մրցավեճում 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց «Կուբանին»:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Անժի»՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայրաթ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեգիա»-«Վիձև»՝ 5:1, փոխարինման է մտել 46-րդ րոպեին, կատարել է գոլային փոխանցում:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Կարպատներ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Օրդաբասի»՝ 1:3, խաղացել է 90 րոպե:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայրաթ»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 65-րդ րոպեին:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Տոմ»-«Կուբան»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին:

Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Կրասնոդար»՝ 2:2, փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Սպարտակ»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 62-րդ րոպեին

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Սպարտակ»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 73-րդ րոպեին:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Սպարտակ»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 79-րդ րոպեին:

Միխաիլ Մարկոսով, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգա, «Սիբիր»-«Մորդովիա»՝ 4:2, փոխարինման է մտել 66-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter