HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 93 պատանի

Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը: Ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 93 պատանի 16 երկրից` Հորդանան, Իրաք, Սիրիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքիա, Տաջիկստան, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Կիպրոս, Սլովակիա, Իսպանիա և Չեխիա:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ և ծրագրի մասնակից պատանիներ և աղջիկներ:

Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության հաղորդմամբ` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայրենիքում անցկացրած օրերը կարևոր նշանակություն ունեն ազգային արժեքներին, ավանդույթներին հաղորդակից լինելու, հայրենակիցների հետ շփվելու և կապեր հաստատելու առումով:

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
Ես տեսնում եմ էս կնիկը խփնված ա:Մարդ որքան պիտի .. լինի ,որ չնկատի՝ ավելի շատ գնում են,քան թե՝ գալիս:Ուրեմն ժամանակն է,որ աշխատավարձ ստացող այս հռետորը փոխի ծրագրի անունը,իմա՝ոչ թե «Տուն արի»,այլ«Տնից մի գնա»: Հա,այ Հրանուշ,զարդերդ(ասում են 46 000 դոլարի ոսկեղեն)գտա՞ր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter