Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետևանքները:
Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել